Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Երանի՜ թե…

Երանի՜ թե…
02.12.2023 | 22:08

Ա՜խ, երանի թե երկնի կապույտից

Արծաթափայլ ձյան փաթիլների հետ,

Իջներ բարություն և սեր երկնքից,

Եվ մեր սրտերում բույն դներ հավետ։

Եվ մենք՝ երկնահեղ շնորհներիվ լի,

Մեկ-մեկու հանդեպ լինեինք բայրացկամ,

Դառած առ Աստված և զղջումով լի,

Չարից հետ կանգնեիք մենք հոժարակամ։

Սերը թող իշխեր Հայոց աշխարհում,

Հայ ազգս նորից իր մեջքը ուղղեր,

Տիրոջ օգնությամբ մեր այս պայքարում,

Տանեինք հաղթանակ չար ուժերի դեմ...

Ա՜խ, երանի թե երկնի կապուրտից

Արծաթափայլ ձյան փաթիլների հետ,

Իջներ օրհնություն երկրակամարից,

Աստծո հովանու տակ ապրեինք հավետ։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3300

Մեկնաբանություններ